Լևոն Արոնյանի և Սերգեյ Մովսիսյանի մրցակիցները հայտնի են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 6, 2012 13:01
Հայտնի են դարձել 2013-ին Վեյկ ան Զեեում կայանալիք շախմատի փառատոնի ծրագրով կայանալիք A և B մրցաշարերի մասնակիցները:
A մրցաշարում ընդգրկված Լևոն Արոնյանը կխաղա Կարուանայի (Իտալիա), Անանադի, Հարիկրիշնայի (երկուսն էլ`Հնդկաստան), Կարյակինի (Ռուսաստան), Նակամուրայի (ԱՄՆ), Վան Հաոյի, Հոու Հիֆանի (երկուսն էլ` Չինաստան), Լեկոյի (Հունգարիա), Գիրիի, վան Վելիի, Լ Ամիի (բոլորն էլ` Հոլանդիա) հետ:
Բ մրցաշարում, որում հանդես է գալու Սերգեյ Մովսիսյանը, ընդգրկված են` Նայդիչը (Գերմանիա), Էդուարը (Ֆրանսիա), Հի Խուան (Չինաստան), Նիկոլիչը (Բոսնիա և Հերցեգովինա), Տուրովը, Դուբովը (երկուսն էլ` Ռուսաստան), Ռապորտը (Հունգարիա), Գրանդելիուսը (Շվեդիա), Իպատովը (Թուրքիա), Տիվյակովը, Սմեթսը, վան Կամպենը (բոլորն էլ ` Հոլանդիա):
C մրցաշարի մասնակիցների կազմը հրապարակվելու է ավելի ուշ:






Facebook
Tweet This
Email This Post
