ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը սպասման մեջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 9, 2010 20:01

Նամիկ ԹանԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նամիկ Թանը չի վերադառնա Վաշինգթոն այնքան ժամանակ, մինչեւ Անկարան չունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հնարավոր անցկացման ամբողջական պատկերը: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք սպասում ենք ամերիկյան կողմի պարտադիր պատասխանին՝ կապված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևի հետ։ Քանի դեռ մենք պատասխան չենք ստացել, մեր դեսպանն այնտեղ չի վերադառնա»,- ասել է Էրդողանը։

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply