Պորֆեսոինալ հայ բռնցքամարտիկի դժվարին հաղթանակը ռինգում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 6, 2012 12:11
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ծանրքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը (Վահագն Սահակյանը) Գերմանիայի Հոլ Վեսթֆալեն քաղաքի մարզապալատի ռինգում մրցեց ֆրանսիացի Բլանշաղ Կալամբայի հետ և միավորներով առավելության հասավ: Հայ բռնցքամարտիկը 9-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
Գրաֆը հայտնել է, որ հանդիպումը դժվարին է եղել: Մրցակիցը գլխով հարվածել է և պատռել հոնքը: Թեև լուրջ վնասվածքին, Գրաֆը շարունակել է հանդիպումը, և միայն հաղթանակից հետո բժիշկները մի քանի կար են դրել պատռվածքին:






Facebook
Tweet This
Email This Post
