Երևանի քաղաքապետարանի և “Յուքոմ” ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2012 11:53

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և “Յուքոմ” ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում առկա համագործակցությունն ու ընդլայնման հնարավորությունները:
“Ողջունելի է, որ Երևանի քաղաքապետարանի և “Յուքոմ” ընկերության միջև համագործակցության արդյունքում ստացված առաջին նախագիծը հաջողությամբ ավարտվեց: Դպրոցների վերազինումը նոր տեխնոլոգիաներով և համացանցի հասանելիությունը ժամանակի պահանջն է: Համոզված եմ, որ փոխգործակցությունը կունենա շարունակական բնույթ”,-նշել է Տարոն Մարգարյանը:
Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականությունը` քաղաքապետն առանձացրել է վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում` մասնավորապես այգիներում և պուրակներում, անվճար ինտերնետի ապահովման ծրագրի ընդլյանումը:

“2013 թվականի ծրագրերում մենք նախատեսում ենք նոր այգիների հիմնել ու, նաև բնակիչների առաջարկություններից և ցանկություններից ելնելով, WiFi համակարգերի միջոցով ապահովել դրանք ինտերնետ ծածկույթով”,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` “Յուքոմ” ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ քաղաքապետարանի աջակցությամբ ընկերությունն ակնկալում է նոր համատեղ ծրագրերի իրականացում:

“Մենք պատրաստ ենք մայրաքաղաքում կատարելու նոր ներդրումներ, որոնք կնպաստեն ինչպես մայրաքաղաքի զարգացմանը, այնպես էլ կծառայեն բնակչությանն կյանքն առավել հարմարավետ դարձնելուն”,-նշել է Հայկ Եսայանը:

Համագործակցության ընդլայնման, սփյուռքի և Երևանի դպրոցականների, ինչպես նաև ուսուցիչների միջև շփման նոր հարթակի ձևավորման, փորձի փոխանակման ու համատեղ այլ ծրագրերի իրականացմանը համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու “Յուքոմ” ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ընկերությունը մայրաքաղաքի ևս 15 դպրոցներում կատարելու է համապատասխան ներդրում` ապահովելու տեխնիկապես հագեցած լսարաններ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 713 անգամ:
Print Friendly

Leave a Reply