Կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 6, 2012 11:17

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Այդ մասին տեղեկացնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնում:

ԴԱՀԿ ծառայության ղեկավարի այլ հրամաններով Երևանի Շենգավիթ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Հակոբյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետ, վերջինիս պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Երևանի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Ալեքսանդր Մուշեղյանը:

Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ենոք Անդրեասյանն ազատվել է աշխատանքից՝ իր զեկուցագրի համաձայն: Վերջինիս պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության կապիտան Աշոտ Տեր-Գրիգորյանի վրա:

«Փաստինֆո»

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply