Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Բաքվում ԱՄՆ-ի դեսպանին այցելել Ջուղայի գերեզմանատուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2012 11:06

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հորդորել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին այցելել Հին Ջուղայի հայկական գերեզմանատուն, որտեղ, համաձայն 2005 թվականին հրապարակված տեսանյութի, ոչնչացվել եւ ավերվել էին հազարավոր հայկական խաչքարեր: Ինչպես Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Մորնինգսթարն ավելի վաղ նշել էր, որ երբ վերջերս Նախիջեւանում է գտնվել, ցանկացել է այցելել Ջուղա, սակայն տեղի իշխանությունները իրեն թույլ չեն տվել` ելնելով «անվտանգության նկատառումներից»: «Ափսոսում եմ, որ իշխանությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, թույլ չտվեցին ինձ այցելել այնտեղ եւ անձամբ տեսնել, թե ինչ է կատարվում»,-նշել է դեսպանը:

«Դեսպանը կարող է այնքան բախել Ալեւի դուռը, մինչեւ այս անհիմն արգելքը վերանա կամ նա կարող է պարզապես ինքնուրույն այցելել Ջուղայի գերեզմանատուն: Պարզ է, որ որպես ամերիկացիներ, մենք ոչ’ պետք է զինամթերք վաճառենք Ադրբեջանին` գերեզմաններն ավերելու համար, ոչ’ էլ պետք է Բաքվի կառավարությանն օգնություն տրամադրենք, որն արգելում է երկրում ԱՄՆ-ի դեսպանների այցելությունները խաղաղ ժամանակ տեղի ունեցած մշակութային սրբապղծված տարածքներ»,-նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«2012 թվականի հունիսին, պատասխանելով սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Բարբարա Բոքսերի հարցերին, դեսպան Մորնինգսթարը ասել էր, որ ամեն ջանք կներդնի՝ այցելելու գերեզմանատուն եւ, որ ցանկացած տեսակի սրբապղծություն, ինչպիսին այս մեկն է, անընդունելի է: Նա նաեւ նշել էր, որ կբարձրացնի մեր մտահոգություններն Ադրբեջանի կառավարությունում եւ շեշտել էր Ադրբեջանում հայկական կրոնական եւ մշակութային վայրերը հարգելու եւ պաշտպանելու անհրաժեշտության մասին: Ջուղայի վերաբերյալ Մորնինգսթարի վերջին հայտարարությունում դեսպանը խոսել էր Ադրբեջանի «բազմազան մշակութային ժառանգության» մասին՝ լուռ մնալով Հայաստանի նկատմամբ Ալիեւի վարած հակահայկական քաղաքականության, այդ թվում` միջսահմանային գրոհների եւ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ խրախուսելու վերաբերյալ»,-ասվում է հանձնախմբի հայտարարությունում:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply