Հայաստանի ճանապարհներին` չորս ավտովթար, վեց վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2012 11:00

Նոյեմբերի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արաքս-Ռանչպար ճանապարհի 7-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 5-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է «Մերսեդես 230-Ե» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես 230-Ե»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 5-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 86-րդ կմ-ին դուրս գալով երթևեկելի գոտուց՝ կողաշրջվել է:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 2-րդ կմ-ին` Այնթապ գյուղի մոտ, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply