Թուրք երեխաները արտերկրում քրիստոնեացվում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2012 10:46

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտնելով, որ արտասահմանում անտեր մնացած 4 հազար թուրք երեխա տարբեր գրասենյակների միջոցով քրիստոնյա ընտանիքների է  տրվել, ասել է. «Այս երեխաները գրեթե քրիստոնեացվում են: Մի մեծ ողբերգության և մի մեծ ձուլման դիմաց ենք կանգնել: Մենք խրախուսում ենք, որպեսզի այդ երեխաներին առաջին հերթին թուրք ընտանիքները վերցնեն: Այս փոքրիկներին պաշտպանելու համար պետք է մանրամասն աշխատենք, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել»,-գրում է «Anadolu» գործակալությունը:

Բոզդաղը նաև խոսել է Թուրքիայի տնտեսական դրության մասին. «Մեր երկիրը արդեն ոչ թե օգնություն ստացող, այլ օգնություն տրամադրող, իր փորձը կիսող երկրի է դարձել»:

Դիտվել է 645 անգամ:
Print Friendly

Leave a Reply