Հայոց ցեղասպանությունը ֆրանսիական դասագրքերում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 6, 2012 10:44
Գալաթասարայի և Սորբոնի համալսարանների պրոֆեսոր Ահմեդ Ինսելը Ֆրանիսայում միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրի մեջ մտնող Հայոց ցեղասպանության հարցի մասին պարզաբանումներ է արել: Ինսելը նշել է, որ պատմության դասագրքերում սկզբում Հայոց ցեղասպանության մասին կարճ էր խոսվում, իսկ այս տարվանից սկսած այդ թեմային ավելի մեծ տեղ է հատկացվել:
«Ամենից առաջ պետք է ընդունենք, որ պատմության դասագրքերում 1915 թվականի Հայոց ցեղասպանության տեղ գտնելը անխուսափելի փաստ է»,-նշել է Ինսելը:
Այն խնդրի շուրջ, թե ինչպես է լուծվելու ծագումով թուրք ուսուցիչների մերժողական դիրքորոշման հարցը, Ինսելը այսպիսի կարծիք է հայտնել. «Այս հարցը կապված է ուսուցիչների մանկավարժական ունակությունների հետ: Ի տարբերություն բնական գիտությունների, աշակերտներին պետք է սովորեցնենք, որ հասարակական հարցերում նրանք անպայմանորեն ճիշտ չեն»,-Ինսելի խոսքերն է վկայակոչում «Ակոս»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
