Կրակոցներ Թուրքիայի վարչապետի նստավայրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 6, 2012 10:39
Երեկ Անկարայում, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նստավայրում նախարարների հետ ժողով էր անցկացնում, մի մարդ է մտել շենք և Նուրի Բաշքապան անունով ներկայացել: Երբ նա անցել է հսկման կետով, այնտեղ տեղադրված սարքը ազդանշան է արձակել: Ըստ այդմ էլ անվտանգության աշխատակիցները ցանկացել են զննել նրան: Նա իր մոտ եղած ատրճանակից երեք անգամ կրակել է: Արձակված փամփուշտներից մեկը դիպչել է աշխատակիցներից մեկի որովայնին`թեթևակի վիրավորելով նրան: Թուրքական «Radikal»-ը հայտնում է, որ մյուս աշխատակիցների, ինչպես նաև վարչապետի անվտանգության ծառայողների օգնությամբ կասկածյալին ձերբակալել են:
Դիտվել է 676 անգամ:





Facebook
Tweet This