«Արտույտների ագարակի» հեղինակը պարգևատրվեց ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 9, 2010 19:39

Անտոնիա ԱրսլանՄարտի 7-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ  մեծանուն իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր տիկին Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրման արարողությունը, որին հաջորդեց պաշտոնական ընդունելությունը:

Մեդալի հանձնման արարողությանը   ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը ներկայացնելով տիկին Արսլանի բազմամյա բեղմնավոր գործունեությունը եւ անսահման նվիրվածությունը հայ ժողովրդին, հատկապես կարևորեց նրա մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության խորացման գործում: 

Տիկին Արսլանն էլ՝ մեծ գոհունակությամբ եւ  երախտագիտությամբ ընդունելով Ոսկե մեդալը, նշեց որ լինելով բազմաթիվ    մրցանակների դափնեկիր (Premio Campiello, Premio Stresa Di Narrativa, Pemio P.E.N., Premio Manzoni և այլն), առաջին անգամն է, որ արժանանում է  Հայաստանի կառավարության պարգևի:

 Միջոցառմանը ներկա էին գրողներ, դասախոսներ, արվեստագետներ, այդ թվում Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի վրա հիմնված   համանուն ֆիլմի հեղինակներից` Պաոլո Տավիանին, ինչպես նաև իտալահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply