18-ամյա երիտասարդը Թումանյան փողոցում 4 մարդու է վրաերթի ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 6, 2012 10:26
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.02-ի սահմաններում Երևանի Թումանյան փողոցում` «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի մոտ, 1994 թ. ծնված Նորայր Հովակիմյանը «ԲՄՎ X-6» մակնիշի 40 NN 004 պ/հ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Այնթափ գյուղի 33 փողոցի 7-րդ տան բնակչուհի, 1993 թ. ծնված Անուշ Եսայանին, Նոր Խարբերդ գյուղի բնակիչներ` 1992 թ. ծնված Շավարշ Մաճկալյանին և 1992 թ. ծնված Հովիկ Ոսկանյանին, Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակչուհի, 1992 թ. ծնված Հասմիկ Դարբինյանին:
Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Ա. Եսայանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Հ. Դարբինյանը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:






Facebook
Tweet This
Email This Post
