Անօթևան միայնակ կնոջը զրկել են բնակարան ստանալու իրավունքից (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 6, 2012 10:22

Աղետի գոտում, նախորդ երեք տարիների ընթացքում բնակբաշխման գործընթացը իրականացնող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված մոտ 400 անօթևան ընտանիք, տարաբնույթ պատճառներով զրկվեցին բնակարան ստանալու իրավունքից: Այդ ընտանիքները համալրեցին Գյումրու վագոն-տնակներում ապրող ավելի քան 3500 այն անօթևան ընտանիքների շարքերը, ովքեր չունեն երկրաշարժի հետևանքով անօթևանի կարգավիճակ և նույնիսկ անհայտ է, թե երբևէ կունենան բնակարաններ: Համենայնդեպս պետությունը նրանց բնակարաններ տրամադրելու որևէ պարտավորություն չի ստանձնել: Այդպիսի ընտանիքների թվում կան տասնյակ միայնակ տարեցներ, որոնց տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել իրենց կացարանները:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները բնակարանային իրավունքից զրկելու պատճառներին ծանոթանալու և տեսանյութ պատրաստելու նպատակով, այսօր այցելեցին Գյումրու Մանուշյան փողոցի հարակից տարածքի տնակային ավանում բնակվող Դոլորես Մանուկյանին:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply