Աշխարհի ամենապստիկ շունն ապրում է Լեհաստանում, կշռում է 250 գ (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2012 8:29

Տերիեր ցեղատեսակի այս տերիերը` Մեյսի անունով, հավակնում է դառնալ աշխարհի ամենափոքր շունը:

3 ամսական այս փոքրիկը կշռում է մեծ համստերիկի չափ ու հանգիստ տեղավորվում է կոլայի թիթեղյա ամանի մեջ: Նրա բարձրությունը 7 սմ է, իրանի երկարությունը` 12 սմ ու կշռում է ընդամենը 250 գ:

Նրա տիրուհին պատմում է, որ ծնվելուց փոքրիկը կշռում էր ընդամենը 45 գ, դրա համար էլ կինը  նրան կերակրում էր ներարկիչով: Բարեբախտաբար, հիմա ճստիկի կյանքին ոչինչ չի սպառնում: Նա ակտիվ կյանք է վարում ու շատ է սիրում մարդկանց հետ խաղալ:

Ի դեպ, ծնվելուց Մեյսին այնքան փոքր է եղել, որ նրա տերը կարծել է , թե դա ընկերքի մի կտոր է ու նույնիսկ պատրաստվել է դեն նետել այն, երբ  “կտորը” սկսել է թաթերը թեթևակի շարժել:

Դիտվել է 1818 անգամ:
Print Friendly

Leave a Reply