ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է մտցրել “Հաքանիի” դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2012 8:14

Միջազգային պատժամիջոցներ են մտցվել “Հաքանի” խմբավորման  նկատմամբ, որն Աֆղանստանում գործում է   նատոյական զորքերի դեմ: Նման որոշում  ընդունել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը:  Դրա համաձայն, սառեցվելու են ոչ միայն խմբավորման , այլև  կազմակերպության ղեկավար Կարի Զաքիրի բանկային հաշիվները: Արգելք է դրվելու զենքի, ինչպես  նաև խմբավորման անդամների տեղափոխման վրա:

Այս խմբավորումը Պակիստանում է գործում, որն այժմ ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի անդամ է:

ԱՄՆ կառավարությունը հավանության է արժանացրել այդ պատժամիջոցները: Հիլարի Քլինթոնի խոսքով, այս խմբավորումը համապատասխանում է “արտասահմանյան ահաբեկչական կազմակերպության”  չափանիշներին:

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply