Պերուի կախարդները գուշակել են ԱՄՆ նոր նախագահի անունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2012 8:01

Պերուի կախարդները դիմել են  ինկերի հին աստվածներին և գիտեն, թե ով է շահելու ԱՄՆ նախագահական մրցավազքը: Շամաններին օգնել են սպանված նախագահ Քենեդու ու իրավապաշտպան Մարտին Լյութեր Քինգի լուսանկարները:

Նրանք արդեն   հայտարարել են ընտրությունների արդյունքները: Հին աստվածներին դիմելու ծիսակատարությունը տևել է մեկ ժամ: Թե ինչ դեր են խաղացել Քենեդու ու Քինգի լուսանկարներն այդ արարողության ժամանակ, շամանները չեն բացատրել, սակայն հայտնել են, որ հաղթանակելու է Օբաման: Դրանից հետո նրանք ևս մեկ ծես են կատարել, որ անկախ ընտրությունների արդյունքներից, հաջողությունը երկու գործիչներին էլ  ուղեկցի կայանալիք ընտրություններում:

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply