Չինաստանի վարչապետն իր հարազատների նկատմամբ հետաքննություն է սկսել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 6, 2012 7:47
Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն իր ընտանիքի նկատմամբ հետաքննություն է նախաձեռնել: Դրա պատճառը վերջերս The New York Times-ում տպագրված այն հրապարակումն էր, որ նրա մերձավորների ու հարազատների ձեռքում 3 մլրդ դոլարի ակտիվներ կան:
Թե ինչպես այս սկանդալը կանդրադառնա Չինաստանում ուրբաթ սկսվող կոմկուսի հերթական համագումարում իշխանափոխության վրա, հայտնի չէ:
The New York Times-ի տվյալներով, ՉԺՀ-ի կառավարության ղեկավարի կինը վերահսկում է ամբողջ երկրի ադամանդի շուկան, մայրն ապահովագրական բիզնես ունի, իսկ որդին իբր մասնավոր ներդրումային ընկերության համատեր է:
Վեն Ցզյաբաոն կուսակցական հետաքննություն է սկսել: Մասնագետի խոսքով.” Մինչ համագումարը դատ տեղի չի ունենա, քանի որ վարչապետի նկատմամբ դատը կոմկուսի հեղինակությունն է արատավորում: Ստացվում է, որ այն մարդը, որը պետք է քաղբյուրոյի կազմ մտնի, հանկարծ, ծածուկ հարուստ է ու չարագործ, իսկ կինը սպանության մասնակից է”:
“Ցիգուն” ամսագրի խմբագիրն ասում է. ”Ամերիկան ձեռքը զարկերակի վրա է պահում, նրան ձեռնտու է Չինաստանում ստեղծված լարվածությունը, չէ որ Չինաստանը գլոբալ առումով Ամերիկայի հիմնական հակառակորդն է”:
Փորձագետների կարծիքով, սկանդալը Չինաստանում ոչ մի կերպ չի անդրադառնա արտաքին քաղաքականության վրա: Պաշտոնական Պեկինը կկատարի այն որոշումները, որոնք կընդունվեն կուսակցության համագումարում, որը սկսվելու է ուրբաթ օրը:






Facebook
Tweet This
Email This Post
