Ավիաղետի վերաբերյալ իրենց վարկածի պատճառով լրագրողները հեռացվել են աշխատանքից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 6, 2012 6:59
Լեհական Rzeczpospolita-ից միանգամից 4 աշխատակից, այդ թվում և գլխավոր խմբագիրը, հեռացվել է աշխատանքից: Լեհաստանում մասսայականություն վայելող թեթը հոկտեմբերի 30-ին տպագրեց նյութ, որի համաձայն, Սմոլենսկի մոտ վթարված ինքնաթիռի բեկորներում պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել: Նույն օրը ևեթ այդ վարկածի հերքմամբ հանդես է եկել ռազմական դատախազության ներկայացուցիչը: Նա հայտնել է, որ ոչ մի պայթուցիչի հետք չի եղել, իսկ այն, ինչ դրա հետ են շփոթել, կարող էր պարզապես “պայթյունի արդյունք” լինել:
Դրանից հետո խմբագրությունն իր նյութը սխալմունք է համարել, ապա աշխատանքից հեռացվել են 4 աշխատակիցներ:






Facebook
Tweet This
Email This Post
