Վարչապետի հետ հանդիպմանը ֆերմերները կարևորել են գյուղմթերքների արտահանման հարցը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 9, 2010 16:47

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» խորհրդի անդամներին։

Հանդիպման ընթացքում ֆերմերները ներկայացրել են ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես թռչնաբուծության, կարտոֆիլագործության, պտղաբուծության, մեղվաբուծության եւ ոչխարաբուծության ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ։ Հատկապես առաջնային են համարվել գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորությունների ընդլայնումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը եւ գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացման մոդելի մշակումը։

Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Մասնավորապես, գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է «Ֆերմերների ազգային միավորման» հետ ստեղծել մասնագիտացված ձեռնարկություն, որը կզբաղվի ներմուծման եւ արտահանման կարգավորմամբ։ Տիգրան Սարգսյանը կարեւորել է համագործակցության արդյունավետ մոդելի զարգացումը եւ նշել, որ անձնական վերահսկողություն է իրականացնելու համատեղ ծրագրերի իրագործման նկատմամբ։

Դիտվել է 1343 անգամ:
Print Friendly

Leave a Reply