Ընդհարումից հետո նախարարը հաշտվել է բնապահպանների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 16:37
«Խոսրովի անտառ» արգելոցում կազմակերպված խորհրդակցությունն այժմ նորմալ ընթացքի մեջ է: Բնապահպան ակտիվիստները ցանկացան մասնակցել քննարկմանը, մենք էլ չմերժեցինք»,- «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը:
Հարցին, թե ինչու բնապահպանները չէին հրավիրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի խնդրի քննարկմանը, Հայկ Հակոբյանը պատասխանեց. «Քննարկումը մասնագիտական ուղղվածություն ուներ, այդ պատճառով էլ հանրային սեկտորին չէինք ներգրավել»:
Հ. Հակոբյանի խոսքով՝ այդ մասին իրենք տեղյակ են պահել բնապահպան ակտիվիստներին` տեղեկացնելով, որ երկրորդ փուլում կընդգրկվեն նաև նրանք:
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 5-ին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել Խոսրովի արգելոցում: Առավոտյան Խոսրովի անտառ գնալու ճանապարհին բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների միջև ընդհարում էր տեղի ունեցել:
Բնապահպանները փակել էին ավտոբուսի ճանապարհը, որով նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողներն ողևորվելիս են եղել արգելոցի «Խոսրով» տեղամաս։
Իրենց այս քայլով ակտիվիստները պահանջել են խորհրդակցություններում իրենց ևս ընդգրկել։ Քանի որ իրավիճակն անկառավարելի է դարձել` նրանց պահանջը հաշվի է առնվել:
Հեղինակ:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
