Ո’չ դոդացմանը, բայց այո’ համագործակցությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2012 16:59

Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզաբանումներ տալ ՀԱԿ-ԲՀԿ հավանական համագործակցության և իր ու ՀԱԿ մյուս անդամների դիրքորոշումների հաստատունության և փոփոխանականության վերաբերյալ:
Անդրադառնալով Արամ Մանուկյանի`այսօր տված հարցազրույցին և լրագրողի այն հարցադրմանը, թե ինչով է պայմանավորված նրա և Մանուկյանի տեսակետների տարբերությանը սկզբունքային հարցերում` Փաշինյանն ասաց. “Ես բոլոր հայտարարությունների, բոլոր հարցերի վերաբերյալ իմ պատասխանը տվել եմ, նախկինում հնչած բոլոր հարցերին պատասխանել եմ, և դուք կարող եք իմ նախկինում տված պատասխանները վերցնել և օգտագործել որպես իմ` այսօր տված պատասխան”,-ասաց Փաշինյանը` այդպես էլ չպատասխանելով հարցին:
Փաշինյանը նշեց, որ իր բոլոր նախկինում արած հայտարարություններն ու հայտնած դիրքորոշումները այժմ ևս մնում են ուժի մեջ և որևէ փոփոխություն չեն կրել:
“Անկախ”-ն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք Փաշինյանի` նախկինում արած “Ո’չ դոդացմանը, ո’չ ռոբոտացմանը, ո’չ սերժանտացմանը” կոչ-արտահայտություննել է այժմ շարունակում մնալ ուժի մեջ, Փաշինյանը ևս հստակ պատասխան չտվեց. “Անցած տարվա վերջին ես հանդես եմ եկել հոդվածով, Դուք կարող եք այդ հոդվածը կարդալ և հարցի պատասխանը կստանաք: Եթե Դուք հույս ունեք, որ ինձ հարց կտաք և այսօր կստանաք մի պատասխան, մեկ շաբաթ հետո` ուրիշ պատասխան, ապա զուր հույսեր մի ունեցեք”:
“Անկախ”-ը փորձեց առավել հստակ ձևակերպել իր հարցը, թե արդյո՞ք ՀԱԿ-ԲՀԿ հավանական համագործակցությունը տեղավորվում է նրա` նախկինում արած “Ո’չ դոդացմանը” արտահայտության շրջանակներում, Փաշինյանն ասաց. “Եթե ասում ենք համագործակցություն, պետք է հասկանանք, թե դրա տակ ինչ նկատի ունենք: Օրինակ` քվերակության էր դրվել Նաիրա Զոհրաբյանի և Վահե Հովհաննիսյանի ներկայացրած օրենքի նախագիծը` օրակարգում ընդգրկելու մասին, և մեր խմբակցությունը կողմ է քվեարկել, հիմա դա համագործակցությու՞ն է, թե ոչ: Եթե բացարձակացնում ենք դա, ապա էն, որ երկու մարդ միևնույն երկրի քաղաքացիներ են, ապա շատ ցինիկ լինելու դեպքում դա ևս կարելի է համագործակցության ձև ընդունել: Ես բոլոր դեպքերի վեևաբերյալ իմ շատ հստակ գնահատականը տվել եմ, և դրանցում որևէ բան չի փոխվել”:
Իսկ ինչ վեաբերևում է ՀԱԿ-ԲՀԿ ավելի սերտ համագործակցությանը, ապա Փաշինյանն ասաց, որ ՀԱԿ-ը տվել է իր հստակ դիրքորոշումը դրա վերաբերյալ. “Իմ պատկերացմամբ, ՀԱԿ-ն ունի նախագահի թեկնածու, և դա Լևոն Տեր-Պետրոսյանն է: Մնացած հարցերը ուղղված են ուրիշներին”:

Վահե Մակարյան

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply