Հունվար-սեպտեմբերին տրվել է վարորդական իրավունքի 121 265 վկայական

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2012 16:34

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից 2012 թ. 9 ամսում տրվել է 121 265 ազգային վարորդական վկայական: 2011-ի նույն ժամանակահատվածում վկայականների թիվը կազմել է 80 060: Այս տարի ինն ամսում տրված միջազգային վարորդական վկայականների թիվը կազմել է 408: 2011-ի նույն ժամանակահատվածում տրվել է 283 վկայական:

Ընդունվել է 67 683 վարորդական քննություն: 2011-ին քննությունների թիվը կազմել է 48 211:

2012-ի ինն ամսում տրվել է տրանսպորտային միջոցների 73 298 համարանիշ: 2011-ի նույն ժամանակահատվածում տրված համարանիշների թիվը կազմել է 55 295:
Տրվել է տրանսպորտային միջոցների հաշվառման 72 415 հատ վկայագիր, կատարվել է տրանսպորտային միջոցների հաշվառման 86 676 գործողություն:

Գրանցվել են տրանսպորտային միջոցի գրավի իրավունք 6899 հատ:

Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցների և համարակիր մասերի, դրանց համարները հաշվառման տվյալներին չհամապատասխանելու, վերադաջված, ջնջված, ինչպես նաև փաստաթղթերում կատարված կեղծիքների 8 փաստ, որոնց նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ:
Հեղինակ:
«Փաստինֆո»

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply