Նախարարը ներկայացրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2012 16:26

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը բուհի աշխատակազմին ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանին: Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն հայտնել ռեկտորի նախկին պաշտոնակատար, ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կառավարումը նախորդ 4 ամիսներին բնականոն կազմակերպելու համար:

Հաջողություն մաղթելով ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած բուհի գիտական գծով պրոռեկտոր Մ. Նարիմանյանին՝ նախարարը նշել է. «Բժշկական համալսարանն ունի կառավարման լավագույն ավանդույթներ, որոնք, համոզված եմ, կնպաստեն, որ պետական քաղաքականությունը արդյունավետ տեղայնացվի: Մեր ակնկալիքները բժշկական համալսարանից բավական մեծ են, համալսարանը, ինչպես գիտեք ընդգրկվել է մասնագիտական կրթության որակի միջազգային համակարգում և, բնականաբար, հսակայածավալ աշխատանք կա իրականացնելու»:
Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն հայտարարել է բաց մրցույթ, որը, սահմանված կարգի համաձայն, տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply