ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ուզում էին “նեղը գցել” նախարար Նալբանդյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2012 16:12

Այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն` ի դեմս իրենց կարկառուն և ոչ այդքան կարկառուն դեմքերի, փորձեցին “նեղը գցել” ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանին` մեկը իր դհգոհությունների տարափով, մյուսը` իր “խորհրդատվական” կոչերով:
ՀԱԿ-ի թերևս ամենակարկառուն ներկայացուցիչ Նիկոլ Փոշինյանը, սովորության համաձայն, մի խումբ սուր հարցադրումներ արեց` ուղղված Էդվարդ Նալբանդյանին, որոնք կապված էին, մասնավորապես, ցեղասպանության ճանաչման, Հունգարիայում դեսպան չունենալու և այլնի հետ, որոնց վերաբերյալ ԱԳ նախարարի պատասխանն ու անընդհատ “շահարկում” բառը շահարկելը, մեղմ ասած, զայրացրեց Փաշինյանին:
“Պարո’ն Նալբանդյան, Դուք շատ բոցաշունչ ճառ արտասանեցիք, բայց, ցավոք սրտի, իմ հարցերին չպատասխանեցիք: Ձեզ թվում է, թե “շահարկում” բառն անընդհատ օգտագործում եք, Ձեր խոսքը դրանից ավելի տպավորի՞չ է դառնում: Ես փաստեր եմ արձանագրում: Եթե Դուք ունեք ուրիշ փաստեր, ապա արձանագրեք այդ փաստերը, իսկ եթե որոշել եք ինձ հետ մրցության մեջ մտնել, թե ով ավելի շատ կարտասանի “շահարկում” բառը, այդտեղ Դուք հաղթեցիք, ինչքան ուզում եք, կարող եք ասել “շահարկում”, որովհետև, եթե էստեղ շահարկող կա, ապա դա Դուք եք”,- զայրացած նկատեց Փաշինյանինը ու երևի թե այսպես երկար շարունակեր, եթե նրան չընդհատեր Արտակ Զաքարյանը:
Փաշինյանի մեղադրանքներին պատասխանելուց հետո Նալբանդյանը ստիպված եղավ մի հատ էլ խորհրդի կարգով կոչի արժանանալ վերջերս բավականին ակտիվ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից, ով հորդորեց նախարարին` պատգամավորների հարցերի մեջ որևէ միտում չտեսնել:
“Որևէ մեկը չի կասկածում, որ Դուք բարձրաստիճան և մեծ փորձառություն ունեցող դիվանագիտական պաշտոնյա եք, սակայն, երբ որ պառլամենտում պատգամավորների մոտ հարցեր է առաջանում, պետք չէ որոշակի միտում տեսնել դրանց մեջ, ինչքան էլ որ Դուք ավելի մոտ եք կանգնած դիվանագիտական հարաբերությունների խողովակին, այլ, ուղղակի, ես կոչ կանեի, որ Դուք Ձեր գործունեության հրապարակայնությունը ավելի ինտենսիվ անեք և Ձեր աշխատակիազմին հորդորեք, որպեսզի մեր գործընկերների հետ ավելի սերտ աշխատեն”,-բարեկամաբար խորհուրդ տվեց նախաարին ԲՀԿ-ական պատգամավորը:

Վահե Մակարյան

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply