“Սենդի”-ի պատճառով Նյու- Յորքում քվեարկությունը մեկ օրով կերկարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2012 16:02

Նյու-Յորքի նահանգում ԱՄՆ նախագահական ընտրություններին կհատակացվի ևս մեկ օր: Այդ մասին կիրակի օրը հայտնել է նահանգի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Տոմաս Կոննոլին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ներկայումս Նյու Յորքի բնակիչները զբաղված են “Սենդի” փոթորկի հետևանքները վերացնելով, շատերը տարերքի պատճառով զրկվել են կացարանից և ունեցվածքից:

Եթե նոյեմբերի 6-ին ընտրություններին մասնակցեն 25 տոկոսից քիչ մարդ, ապա քվերակությունը մեկ օրով կերկարացնեն, բացատրել է Կոննոլին: “Որքան ես հիշում եմ,  Նյու-Յորքում այսքան ցածր մասնակցություն չի եղել, և ինչպիսին կլինի այն այս անգամ դժվար է ասել: Ամեն ինչ կախված է,  թե ինչը կգերադասեն բնակիչները”,-ասել է Նյու Յորքի ադմինիստրացիայի ներկայացուցիչը:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply