Հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ | | March 9, 2010 16:31
ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որով հերքում է   ադրբեջանական մի շարք  լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 8-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Ճամբարակի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ:
«ՀՀ  Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն  հակառակորդի կողմից արձանագրվող  խախտումների և գնդակոծությունների դեպքում»,- ասվում  է հաղորդագրությունում:
Դիտվել է 2421 անգամ:
Print Friendly

Leave a Reply