Յուրա մովսիսյանին խանգարում է վնասվածքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 5, 2012 14:02

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք ունի: Նա խաղադաշտ կվերադառնա  և մարզումները կվերսկսի 10 օրից: Այդ մասին հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը:

Իսկ առժամանակ Մովսիսյանը ստիպված է բաց թողնել  իր ակումբի խպաղերը: Նա արդեն չի մասնակցել երկու հանդիպման:

Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությունում մրցակիցների դարպասն է խփել 9 գնդակ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Դիտվել է 634 անգամ:
Print Friendly

Leave a Reply