ԳրոսմայստերՎլադիմիր Հակոբյանը 10-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 5, 2012 13:49

Սանկտ Պետերբուրգում ավարտված Միխայիլ Չիգորինի շախմատի հուշամրցաշարում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 3-11-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հակոբյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Արթուր Գաբրիելյանը, Յուրի Հայրապետյանը վաստակեցին 6,5-ական միավոր:

Վլադիմիր Հակոբյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Ալեքսանդր Արեշչենկոյիվ (Ուկրաինա) և Բարթոշ Սոչկոյից (Լեհաստան): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը շնորհվեց Արեշչենկոյին:

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply