“Թեման փակված է”. Րաֆֆի Հովհաննսիյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2012 13:25

“Ազատ դեմոկրատների” թեման փակված է: Այսօր լրագրողների հետ հանդիպման իր եչրկրորդ մասում հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհհանիսյանը:
Չնայած վերջինս այդպիսով փորձ արեց “հասկացնել” լրագրողներին, որ այդ թեմայի շուրջ այլևս հարցեր չհնչեն, սակայն դա նրան այդքան էլ չհաջողվեց:
Պատասխանելով լրագրողների հարցերին` արդեն նախկին պատգամավորն ասաց, որ իրենց և “Ազատ դեմոկրատների” միջև որևէ ապահարզան չի եղել, քանի որ ամուսնբություն էլ չի եղել` ընգծելով, որ իրենք ընտրություններին դաշինքով էլ չեն մասնակցել, այլ ընդամենը միասնական ցուցակով:
“Այն, ինչ ընգրկված էր այդ հայտարարության մեջ, դա նվազագույնն էր, դա ամենամեղմն էր, որովհետև այդ երկար ամսիների ընթացքում, շատ գոհ լինելով համատեղ պայքարի եղանակից, պետք է ասեմ, որ կային տարբեր տեսակի ոչ թե’ անձնական, այլ քաղաքական ու բարոյական պարտավորություններ, ոփրոնք չկատարվեցին: Իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ ես պետք է վախենամ քաղաքական պահից, որ սա նախընտրական շրջան է, ուրեմն ես ճշմարտությունը ստի դիմաց պիտի չբացահայտեմ, ապա սխալվում է”,-նշեց Հովհաննիսյանը:
Վերջինս շեշտեց, որ այդ թեման փակված է և ինքը լավագույնն է մաղթում “Ազատ դեմոկրատներ” կուսակցությանը:
Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե որքանով էր պատասխանատու քայլ իրենց ընտրողների առաջ խմբակցությունում առկա երկու կարևոր քաղաքական փորձառու դեմքերի մանդատները անփորձ երիտասարդներին զիջելը, արդյոք նրանք կարող են արդարացնել իրենց, որպես պատգամավոր ավելի լավ, “Ժառանգության” առաջնորդը միանգամայն վստահ ասաց, որ այո, ևարունակեց. “Ես մասնակցել եմ համամսնական ցուցակով, որը հավաքական, թիմային առաջարկ է հասարակությանը, և Ազգային ժողովի գործունեության այդ տարիների ընթացքում տարբեր հանգամանքների բերումով այդ ցուցակը փոխվում է, և ես նախագահական ընտրույուններին ընդառաջ չեմ վերցնում մանդատ, դա նաև իմ գնահատականն էր հերթական դե ֆակտո ոչ լիարժեք ընտրություններին”:

Վահե Մակարյան

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply