Սերժ Սարգսյանի դեմ պայքարը անհավասար է, բայց և հաղթահարելի. Րաֆֆի Հովհաննիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 13:54
“Ժառանգությունը միշտ էլ ունեցել է ֆինանսական խնդիրներ լուծելու մարտահրավեր”,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննսիյանը:
“Մենք բիզնեսմեն չունենք, ինքս որևէ այլ շահութաբեր գործունեություն չեմ ծավալում Հայաստանում, ես լիարժեք ազատ և անկախ եմ, և դրա համար, իմ կարծիքով շատերը տարբեր իշխանական անկյուններում խիստ մտահոգված են այդ հարցում, և ես համաձայն եմ, որ օրենքը առաջինը իմ և իմ ընտանիքի վրա կիրառվի”,-պարզաբանեց բանախոսը:
Բացի այդ, Հովհաննսիյանը նշեց նաև, որ իրենք երկու անգամ մասնակցել ենք ԱԺ ընտրություններին նվազագույն ֆինանսներով, իսկ նախագահական ընտրություններին հարյուր միլիոն դրամից ավելի ոչ մի թեկնածու ծախսելու իրավունք չունի:
Նա նաև հայտնեց, որ դեկտեմբերի 15-ին կլինի «Ժառանգության» համագումարը և պարզ կլինի՝ ինչ են անելու նախագահական ընտրությունների ժամանակ և ինչպես են պատրաստվելու ընտրություններին:
Հովհաննսիյանը չի բացառում, որ իր և գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջև պայքարը լինելու է խիստ անհավասար, սակայն, ըստ նրա, այդ պայքարը միանգամայան հաղթահարելի է:
Նա այս ընտրություններւոմ իր հաղթանակի երաշխիքը տեսնում է հասարակական գիտակցության փոփոխության մեջ` կարծելով, որ պահը հասունացել է, և ժողովուրդն այլևս չի հանդուրժելու նման վիճակը:
“Ես չեմ հայցում որևէ մեկի սատարումը իմ թեկնածության շուրջ: Մենք պետք է ունենանք դե յուրե նախագահ: Նախագահական ընտրությունների պայքարը կտանեմ մինչև վերջ, մինչև դրա տրամաբանական ավարտը”,-ասաց արդեն պաշտոնապես իր առաջադրման մասին հայտարարած նախագահի թեկնածուն` նշելով, որ վերջին օրերին ինքը հանդիպել է շատերի, հատկապես` երիտասարդների հետ՝ քննարկելու հավաքական թեկնածուի հարցը:
“Հավաքական թեկնածուն պետք է ստեղծված լինի հասարակության կողմից”,-ընգծեց “Ժառանգության” առաջնորդը:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
