Վրաստանի գաղութի կալանավորներն ի նշան բողոքի կարել են բերանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2012 13:07

Թբիլիսիի Քսանսի գաղութի շուրջ 15 կալանավոր կարել է բերաններն ի նշան հիմնարկի ադմինիստրացիայի գործողությունների դեմ բողոքի:

Ինչպես նշում է իրավապաշտպան Լորդկիպանիձեն, “սա արդեն բողոքի երկրորդ օրն է. նրանք պահանջում են փոխել ադմինիստրացիան : Նրանց մի մասն ասում է, որ տեղի ադմինիստրացիան սպառնում է հաշվեհարդարով ու գաղութ  հատուկ նշանակության զորք մտցնելու  սպառնալիքով”:
Նրա խոսքով, որոշ կալանավորներ զանգել են իրենց տներ ու մտերիմներից պահանջել, որ նրանք շուրջօրյա հերթապահություն սահմանեն գաղութի մոտ, քանի որ նրանց հետ փորձում են հաշվեհարդար տեսնել:
Կիրակի-լույս երկուշաբթի օրը բազում հարազատներ փորձել են բանտի տարածք մտնել, սակայն նրանց պահակներն արգելել են:
Պատիժների իրականացման նախարարը հայտնել է, թե ներկա դրությամբ կալանավայրում իրադրությունը հանգիստ է: Նա տեղեկացրել է  կալանավորների հարազատներին, որ բողոքի ակցիաները պատնեշից 20 մետրից մոտ չպետք է կատարվեն: Նրա կարծիքով, այս հուզումները սարքովի են:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply