Հաիթին օգնություն է խնդրել փոթորկի հետևանքները վերացնելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 12:50
Հաիթիի կառավարությունը համաշխարհային ընկերակցությունից օգնություն է խնդրում “Սենդիի” ավերածությունները վերացնելու համար: ՄԱԿ-ի գնահատմամբ, “Սենդիից” տուժել է ավելի քան 18 մլն մարդ: Հաիթին Կարիբյան ավազանի երկրներից ամենաշատն է տուժել. տեղատարափ անձրևների պատճառով այստեղ 54 մարդ է զոհվել, 16-ը` անհետ կորած է համարվում: Ջրի տակ է հայտնվել ավելի քան 20 հազար տուն:
Երկրի հարավում ցանքատարածքների 70%-ը հայտնվել է ջրի տակ, կենդանիների զանգվածային անկում է կատարվում: Բացի այդ, երկրում փոթորկի հետևանքով խոլերայի նոր բռնկում է գրանցվել, քանի որ դրա հարուցիչը փոխանցվում է ջրի միջոցով:
“Բժիշկներ առանց սահմանի” միջազգային կազմակերպության տվյալներով, հոկտեմբերի 29-ին խոլերայի բուժման 5 կետերում ավելի քան 457 հիվանդ է գրանցվել, իսկ հոկտեմբերի 30-ին այդ թիվը հասել է 500-ի:






Facebook
Tweet This
Email This Post
