ՀՀ Հանրային խորհրդի առաջարկությունները ՀՀ նախագահին`ՀԽ հետագա աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2012 12:00

I.Ընդունել օրենք Հանրային խորհրդի մասին` վերամշակելով այժմ գործող կանոնադրությունը:
Առաջարկել ՀՀ Նախագահին, որպեսզի նա, ներգրավելով նաեւ ՀԽ անդամներին, ստեղծի աշխատանքային խումբ, որը կմշակի ՀԽ մասին օրենքի նախագիծը եւ կներկայացնի ՀՀ Նախագահին:

II.Հանրային խորհուրդը, հիմնվելով իր գործունեության նախորդ տարիների փորձի վրա, առաջարկում է, որ ՀԽ մասին օրենք ընդունելիս ներկա գործող կանոնադրության մեջ նախատեսված լինեն հետեւյալ փոփոխությունները.

1.ՀԽ նպատակների ցանկում ավելացնել հետեւյալ կետերը.

– Հաշտության եզրեր գտնել հասարակության տարբեր շերտերի շահերի եւ նրանց միջեւ ծագող բնական հակասությունների փոխզիջումային լուծումների մշակման շուրջ:
– Երկարաժակետ ծրագրերի հիմունքների մշակում եւ դրանց քննարկում հասարակության լայն շրջանակներում:
– Ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի եւ Սփյուռքի հայության ջանքերի համախմբում եւ դրանց լուծմանն ուղղված ռազմավարության մշակում:

2.Մարզերի վերաբերյալ

– ՀԽ հանձնաժողովներում ընդգրկված մարզերի ներկայացուցիչները իրավունք ունեն ստեղծել մարզային խորհուրդներ` ներգրավելով նրանց մեջ նաեւ մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

3.Հանրային խորհրդի համագործակցությունը ՀՀ իշխանության մարմինների հետ

ա/ Ազգային ժողով

ԱԺ կանոնակարգի մեջ կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան Հանրային խորհրդին իրականացնել հետեւյալ լիազորությունները.

– ՀՀ Նախագահի առաջարկությամբ կամ ՀԽ որոշմամբ Հանրային խորհուրդը իրավունք ունի փորձաքննության ենթարկել ԱԺ կողմից ընդունվող ցանկացած օրենք եւ իր եզրակացությունը պարտադիր հնչեցնել ԱԺ նիստի ընթացքում:

– նախատեսել ՀԽ մասնակցության ձեւը /ելույթի իրավունք/ ԱԺ նիստերում եւ ՀԽ ներկայացուցիչների մասնակցությունը ԱԺ հանձնաժողովների աշխատանքներում:

բ/Կառավարություն

– ՀՀ Նախագահի առաջարկությամբ կամ ՀԽ որոշմամբ Հանրային խորհուրդը իրավունք ունի փորձաքննության ենթարկել կառավարության կողմից ընդունվող ցանկացած որոշում եւ իր եզրակացությունը պարտադիր հնչեցնել կառավարության նիստի ընթացքում:

-Ապահովել ՀԽ մասնակցությունը 4 մշտապես գործող նախարարական կոմիտեների նիստերին:

-Նախատեսել ՀԽ անդամների ներագրավումը նախարարներին կից կոլեգիաների աշխատանքներին:

գ/Մարզպետարաններ եւ տեղական ինքնակառավարման մարմիններ

ՀՀ Նախագահի առաջարկությամբ կամ ՀԽ որոշմամբ Հանրային խորհուրդը իրավունք ունի փորձաքննության ենթարկել մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվող ցանկացած որոշում եւ այդ եզրակացությունը ներկայացնել ՀՀ Նախագահին:

4.Հանձնաժողովների քանակը 12-ից դարձնել 16

ա/ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովից առանձնացնել մշակույթի հանձնաժողովը:

բ/ Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովից առանձնացնել սոցիալական եւ զբաղվածության հարցերի հանձնաժողովը
/զբաղվածքություն, արհմիություններ, սոցիալական ապահովություն, վետերաններ եւ փախստականներ, թոշակառուներ եւ հաշմանդամներ/:

գ/ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովից առանձնացնել բնապահպանության հարցերի հանձնաժողովը:

դ/Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովից առանձնացնել ֆինանսաբյուջետային եւ ներդրումային քաղաքականության հարցերի հանձնաժողովը /հարկային, տուրքային, մաքսային, վճարային եւ ներդրումային քաղաքականություն, բանկեր եւ վարկային քաղաքականություն, փոխառություն, դրամ դրամաշրջանառություն/:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply