Էջմիածին-Մարգարա ճանապարհին ավտոպատահարներ են տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 12:32
Նոյեմբերի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի հողաթմբին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 4-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ-Տրանզիտ» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ պատահարների առնչությամբ կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
