Բարեփոխումներ DOING-BUSINESS-ի ուղղությամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 5, 2012 12:12

ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի նիստում տեղեկատվություն ներկայացվեց  “DOING-BUSINESS-2013” ամենամյա զեկույցի եւ Երեւանի “Փոքր կենտրոնի” կառուցապատման օրենսդրական  կանոնակարգմանն առնչվող առաջարկների վերաբերյալ քննարկվեց շինարարական նորմերի լրամշակման հետ կապված հարցը:

Համաձայն ՀԲ-ի DOING-BUSINESS ամենամյա զեկույցի “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով արձանագրվել է 38 միավորով բարելավում, որը հետագայում ՀԲ-ի կողմից բարձրացվել է եւս 8 միավորով:  Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջո­ցա­ռումների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված մի շարք օրենսդրական ակտեր: Կատարված բարեփոխումներն արտացոլված են նախարարության կողմից մշակված եւ հրատարակված “Կառուցապատողի ուղեցույցում”: Ներկայումս “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով Հայաստանը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 46-րդ տեղը: Ուստի, նշված ուղղությամբ վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը բարելավելու համար հանձնարարվեց շարունակել իրականացվող բարեփոխումները, որոնք կապահովեն տեսանելի արդյունքներ:

Այնուհետեւ, Երեւանի “Փոքր կենտրոնի” կառուցապատման օրենսդրական կանոնակարգմանն առնչվող առաջարկների քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծին: Նշվեց, որ նախատեսվում է բազմաբնույթ եւ կարեւոր գործընթացների կատարելագործման նպատակ հետապնդող օրենքի նախագծի մշակում: Արդեն քննարկման է դրվել “Փոքր կենտրոնի” կառուցապատման խնդիրները կանոնակարգող օրենքի հայեցակարգի նախագիծը, որի վերաբերյալ ստացված կարծիքներն ամփոփելուց եւ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարություն: Կոլեգիայի անդամներ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանը եւ Հայաստանի շինարարների միության նախագահ Գ. Գալաստյանը կարեւորեցին Երեւանի “Փոքր կենտրոնի” կանոնակարգման հարցն` ընդգծելով  Հայեցակարգի  ուղղությամբ նախարարության արված աշխատանքները:

Կոլեգիայի նիստում  հավանություն  տրվեց քաղաքաշինության նախարարության նախաձեռնությանը՝  համապատասխան  փոփոխությամբ  պարտադիր  պահանջ  դարձնել  հիմնանորոգման աշխատանքների նախապատրաստական փուլում տեխնիկական  հետազոտության  իրականացնելը եւ որոշվեց արագացնել ՀՀՇՆ I-4.02-99  “Շենքերի եւ կառուցվածքների վերակառուցում, վերականգնում եւ ուժեղացում. Հիմնական դրույթներ” շինարարական նորմերի  լրամշակված տարբերակի քննարկումները:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply