Նոր Խարբերդում բախումից հետո մեքենան 3 մարդու է վրաերթի ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 11:36
Նոյեմբերի 4-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում` մանկատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ մակնիշի և պ/հ-ի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես ML600» մակնիշի 85 NM 555 պ/հ ավտոմեքենային (վարորդ` 1967 թ. ծնված Վ. Շահինյան), վերջինս էլ վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Լուիզա Բաղրամյանին, 1991 թ. ծնված Զավեն Բաղջյանին և 1966 թ. ծնված Վարուժան Շահինյանին:
Լ. Բաղրամյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Վ. Շահինյանը և Զ. Բաղջյանը տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:






Facebook
Tweet This
Email This Post
