Փրկարարները բացել են դուռը, որ բժիշկներն օգնություն ցույց տան տանը փակված աղջկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 5, 2012 11:21

Նոյեմբերի 4-ին, ժամը 20.24-ին տեղե­կություն է ստացվել, որ Երևանի Հասրաթյան 29 տան բնակչուհի` 1979 թ. ծնված Թամարա Մի­նաս­յանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և փակվել է բնակարանում, նրան ան­հրա­ժեշտ է ցուցաբերել համապատասխան բուժօգնություն ու դուռը բա­ցե­լու համար անհրաժեշտ է փրկարարնե­րի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են տան դարպասը, իսկ տան դուռը բացել է Թ. Մինասյանի մայրը և աղջկան հանձնել շտապօգնության աշխատակիցների խնամքին:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply