Փրկարարներն օգնության են հասել ճանապարհին մնացած քաղաքացիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 11:17
Նոյեմբերի 4-ին, ժամը 21.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Երազ» մակնիշի 15 ԼՍ 077 պ/հ ավտոմեքենան (3 ուղևորներով` 1 տղամարդ և 2 կին) խափանվել է և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներին ապահովել են տաք հագուստով և կանչել ավտոքարշակ, որի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխվել է մոտակա գյուղ:






Facebook
Tweet This
Email This Post
