«Իմ փոքրիկ»-ը երկու տարեկան է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 10:58
«Իմ փոքրիկ»-ն այսօր դառնում է երկու տարեկան: 2010-ի նոյեմբերին գործարկվեց www.impoqrik.am կայքը` հայ ծնողների և երեխաների ուղեցույցը վիրտուալ աշխարհում: Անցած երկու տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ «Իմ փոքրիկ»-ն այսօր ոլորտի առաջատարն է իր ընթերցողների թվով: Կայքն ամեն օր ունենում է 2000-2500 ընթերցող, ամսվա կտրվածքով ընթերցողների թիվը գերազանցում է 60 հազարը, իսկ էջադիտումների թիվը 220 հազարը:
24 ամիսների ընթացքում կայքը վերածվել է բացառիկ տեղեկատվական շտեմարանի, որտեղ ծնողները կարող են գտնել իրենց հուզող ցանկացած հարցի պատասխանը կամ էլ հարցն ուղղել մասնագետին: Հարուստ է նաև կայքի «Փոքրիկիս ժամանցը» բաժինը, որտեղ կարելի է գտնել հայկական և արտասահմանյան հեքիաթներ, բանաստեղծություններ, մուլտֆիլմեր, երգեր, երգերի բառերը և մանկական խաղեր:
Կայքն այժմ ունի նաև ըստ տարիքի և ըստ ոլորտների առանձնացված խորագրեր, որն ընթերցողներին հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել իրենց հուզող խնդրին վերաբերող հրապարակումը:
«Իմ փոքրիկ»-ը պարբերաբար իր ընթերցողներին նորարություններ է ներկայացնում: Օրինակ, վերջերս գործարկված «Մանկապարտեզներ» բաժնում ամփոփված են Երևանի բոլոր պետական և ոչ պետական մանկապարտեզների մասին ինֆորմացիան մեկ քարտեզում: Սա դյուրացնում է մանկիկի համար համապատասխան մանկապարտեզ գտնելու ծնողների` երբեք ժամանակավրեպ չդարձող խնդիրը:
Ընթերցողների պահանջին ընդառաջելով` «Իմ փոքրիկ»-ն առաջիկայում կգործարկի նոր բաժին, որտեղ հոբելյար փոքրիկների հարազատները կկարողանան շնորհավորել նրանվ, գեղեցիկ մաղթանքներ ու բանաստեղծություններ նվիրել:
«Իմ Փոքրիկ» թիմը կայքի հետագա զարգացման համար բազմաթիվ նոր գաղափարներ և ծրագրեր ունի, որոնք ընթերցողներին կմատուցվեն առաջիկայում:
Շնորհակալություն ենք հայտնում մեր հավատարիմ ընթերցողներին, ովքեր երկու տարի շարունակ մեզ հետ են եղել, իրենց առաջարկներով ու դիտողություններով օգնել են մեզ հասկանալ լսարանի իրական կարիքները և մատուցել անհրաժեշտ ու պահանջված տեղեկատվություն:
Շարունակեք գրել մեզ ու կստանաք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
Մանկական հավատարմությամբ` Իմ Փոքրիկ






Facebook
Tweet This
Email This Post
