Լրագրողներն այսօր ոտքի են կանգնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2012 9:33

«Լրագրության համար ոտքի կանգնիր» նախաձեռնության օր սահմանված նոյեմբերի 5-ին Եվրոպայի շատ կենտրոնների նման Ստամբուլում ևս քայլերթ է տեղի ունենալու ձերբակալված լրագրողների և մամուլի ազատության համար: Ստամբուլի Բեյօղլու թաղամասի թունելից մինչև կենտրոնական Թաքսիմ հրապարակ ձգվող քայլերթին մի շարք լրագրողներ և գրողներ են մասնակցելու:
Նախաձեռնության հետ կապված «Ազատ լրագրություն» հիմնադրամի կոչում ասվում է. «Լրագրողները այսպիսի միջավայրում նոյեմբերի 5-ին ոտքի են կանգնելու և՜ իրենց գործընկերների ազատության համար, և՜ որպեսզի հասարակության բոլոր շերտերը կարողանան ազատորեն արտահայտել իրենց օրինական պահանջները, ինչպես նաև ժողովրդի`ճշմարտությունը իմանալու իրավունքի համար»,-գրում է «Aykırı doğrular»-ը:

Դիտվել է 752 անգամ:
Print Friendly

Leave a Reply