Դիարբեքիրի Սուրբ Գրիգոր եկեղեցում վերջապես զանգ է ղողանջել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2012 9:31

«Hyetert»–ը, վկայակոչելով «Aykırı doğrular» կայքը, հայտնում է, որ Դիարբեքիրի Սուրբ Գրիգոր եկեղեցում, որը 32 տարի անց կրկին բացվել է, նոյեմբերի 3-ին և 4-ին միջոցացառումներ են տեղի ունեցել, որին բավականին շատ մարդիկ են մասնակցել: Նոյեմբերի 3-ին օրհնվել է եկեղեցու զանգը, որը հատուկ պատրաստվել է Ռուսաստանում, ապա երեկոյան հյուրերին ընթրիք է մատուցվել: Նոյեմբերի 4-ին եկեղեցում պատարագ է անցկացվել 1915 թվականից հետո առաջին անգամ:
Միջոցառումներին մասնակցել են Եվրոմիության անդամ երկրներից և աշխարհի տարբեր պետություններից օտարերկրացի հյուրեր, հյուպատոսներ և հատուկ հրավիրվածներ, ինչպես նաև Վաքըֆի նախագահ Վարդգես Էրգյուն Այըքը և բազմաթիվ հյուրեր Թուրքիայից:

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply