Նախագահը մեկնում է Փարիզ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 9, 2010 15:04

Սերժ ՍարգսյանՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եռօրյա պաշտոնական այցով մեկնում է Ֆրանսիա։

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք։

Մարտի 10-ին Հայաստանի նախագահին Ելիսեյան պալատում կհյուրընկալի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ։ Ի պատիվ Հայաստանի նախագահի` Ֆրանսիայի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ։ Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաև մամուլի ասուլիսով։

Ֆրանսիա պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի հետ։

ՀՀ նախագահը Փարիզում հանդիպում կունենա նաև ֆրանսահայ համայնքի նշանավոր գործիչների հետ, կայցելի «Matignon» ցուցասրահ, որտեղ հռչակավոր նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ կդիտի նրա նկարների հավաքածուն։

Սերժ Սարգսյանը հարցազրույց կտա միջազգային մի քանի լրատվամիջոցների։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա մարտի 11-ին։

Դիտվել է 1905 անգամ:
Print Friendly

Leave a Reply