Շեմդինլիում պայթյուն է տեղի ունեցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 9:14
Հաքյարիի Շեմդինլի շրջանում ոստիկանական մեքենա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երթ Բեշեվլյար թաղամասով անվտանգության պահակախմբի անդամները մեքենայով անցել են:
Թուրքական «Zaman»–ը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով մի քանի ոստիկան և խաղաղ բնակիչ է վիրավորվել, որոնք այդ ժամանակ դեպքի վայրում են եղել: Պայթյունը վնաս է հասցրել նաև մոտակա տներին և գրասենյակներին: Վիրավորները տեղափոխվել են Շեմդինլիի և Յուքսեքօվայի հիվանդանոցներ:
Դեպքի առնչությամբ վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ պայթյունի արդյունքում 11 տարեկան մի երեխա է մահացել, 18 հոգի էլ վիրավորվել են:






Facebook
Tweet This
Email This Post
