ԵՄ խոշորագույն բանկը տուգանվել է “կեղտոտ” փողերի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2012 8:24

1,5 մլրդ դոլար. հենց այսքան գումար կվճարի ԵՄ խոշորագույն բանկը, բրիտանական HSBC-ին Միացյալ Նահանգներին, որոնք մեղադրել են կարգավորողին` իր հաճախորդների ու փողեր լվանալու նկատմամբ  անբավարար վերահսկողության համար: Նշվածն այն գումարն է, որը բանկը պատրաստ է նվիրաբերել, պաշտոնական հետաքննությունից խուսափելու համար: Այն ավելի քան 2 անգամ գերազանցում է 700 մլն դոլարը, որը HSBC կուտակել էր ավելի վաղ, այդ նպատակի համար: Սակայն  երկուշաբթի, բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով, ԱՄՆ-ի ֆինանսական կարգավորողները պլանավորում են ևս 800 մլն դոլար պահանջել:

HSBC-ի նկատմամբ մեղադրանքներ հնչել են դեռևս հուլիսին: Ամերիկյան կոնգրեսի տվյալներով, բանկի կողմից ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ անբավարար հսկողության պատճառով  զանազան  հանցագործ խմբավորումների կողմից  մեծ փողեր են լվացվել: Հաշվետվությունը կազմվել է 1,4 մլն ներքին փաստաթղթերի վերլուծությամբ ու 75 աշխատակցի հարցմամբ:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply