Իրանը հայտարարել է սեփական անօդաչու սարքի ստեղծման մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 5, 2012 8:07
Իրանական Mehr գործակալությունը հայտարարել է, որ ստեղծել է ուղղահայաց թռիչքով սեփական անօդաչու սարք: Իրանական հրատարակությունները հայտնել են պաշտպանական արդյունաբերության մեջ անօդաչու սարքերի բնագավառում խոշորագույն հաջողության մասին: Դա ժամանակակից տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումն է, այն անձայն է ու կարող է ուղղահայաց թռչել:
“Այս անօդաչուն առաջատար տեխնոլոգիաներով է ստեղծվել, աշխարհում նմանը չունի: Այն անձայն է, ու թռիչքի ժամանակ արագացում չի պահանջում”,- նշել է մշակողների թիմի ղեկավար Աբաս Ջամը:
Նոր սարքը նախատեսված է փորձարկել եկող տարի: Թեսթային փորձարկումները կատարվել են նոյեմբերի 3-ին Իրանում, երկրի բարձրագույն հրամանատարության ներկայությամբ: Այն կցուցադրեն 2013-ին, Իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին:






Facebook
Tweet This
Email This Post
