Հազարավոր նյույորքցիներ` ցրտահարության վտանգի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2012 7:52

Ցրտերի հետ հազարավոր նյույոքցիներ բնակության համար պիտանի կացարանների անհրաժեշտություն կունենան: “Սենդի”-ի ավերածությունների պատճառով առանց ջերմության են մնացել բազմաթիվ մարդիկ, որոնք ձմռանը պարզապես կցրտահարվեն իրենց չջեռուցվող բնակարաններում:

Նյու- Յորքի նահանգապետ Էնթոնի Կուոմոն հայտարարել է, որ  ցրտերի հետ  բնակարաններից պետք է հեռանան անգամ նրանք,  ովքեր այժմ չեն կամենում լքել տունը: Նա  առաջարկել է այդ մարդկանց համար կացարաններ կառուցել, որտեղ նրանք կկորողանան այս ձմեռն անցկացնել: Իսկ քաղաքապետ Մայքլ Բլումբերգն ասել է, որ 30-40 հազար նյույորքցու է անհրաժեշտ ապահովել ու հավելել, որ քաղաքում ազատ բնակարաններ չկան.”Մենք ոչ ոքի թույլ չենք տա քնել փողոցում: Մենք մարդկանց կապահովենք տաք ծածկոցներով, մթերքով ու ջրով: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ”:

Նոյեմբերի 4-ին Նյու Յորքում ջերմաստիճանն իջավ +4 աստիճան , իսկ հետո սպասվում է, որ այն կիջնի մինչև -1 աստիճան:

Վերջին տվյալներով, “Սենդի”  փոթորկի պատճառով զոհվել է 111 մարդ:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply