Ավստրալիայում ափ է նետվել մոտ հարյուր դելֆին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 5, 2012 7:36

Ավելի քան 90 կաթնասուն է ափ նետվել Ավստրալիայի ու Թասմանիայի արանքում գտնվող Բասովյան նեղուցի մոտակայքի երկու կղզիներում:

Ավստրալացի կենսաբանները փորձում են պարզել  զանգվածային ինքնասպանության պատճառները:

“Բազում տեսություններ կան, որոնք բացատրում են  կատարվածը, սակայն մենք չգիտենք, թե դրանցից որն է ճիշտ”,- հայտնել  է Թասմանիայի փրկարարական ծառայության ներկայացուցիչը:

Շաբաթ օրը Քինգի կղզու ափ նետվեց 13 աֆալին-դելֆին: Հաջորդ օրն ավազե լողափին հայտնվեց միանգամից  80 առանձնյակ:  Փրկարարներն ու կամավորները ողջ օրն աշխատեցին անդադրում, սակայն, չնայած նրանց ջանքերին, դելֆիններից 70-ը սատկեց:

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply