ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 9, 2010 14:45

Աշխատանքային  այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նախարարներ  Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների  ղեկավարները հանգամանորեն անդրադարձան ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

Դիտվել է 1912 անգամ:
Print Friendly

Leave a Reply