Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր «Ճոյտ» մականունն ստացել է 3-րդ դասարանում լեզվի սայթաքման արդյունքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 4, 2012 10:00

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանն իր «Ճոյտ» մականունն ստացել է դեռ 3-րդ դասարանում միջին դարերի պատմություն առարկայի ժամանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: Խոսելով մականվան նախապատմության մասին, նա ասաց, որ դասը պատասխանելիս ճորտատիրական կարգերին` ճոյտատիրական կարգեր է ասել եւ այդպես էլ ուսուցչի կողմից ստացել է «Ճոյտ» մականունը:

«Շատ լավ հիշում եմ այդ դասագիրքը` մերկ տղամարդու նկար էլ կար»,- անկեղծացավ Հակոբ Հակոբյանը: Հարցին, թե տխրե՞լ է, թե՞ ուրախացել, երբ իրեն նման մականուն են տվել, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Դե դրա մեջ ոչ մի վատ բան չկար: Դա կենդանու կամ ինչ-որ առարկայի անուն չէր, պարզապես լեզվի սայթաքման արդյունքում առաջացավ: Այսինքն` ինձ ինչ-որ կենդանու չեն նմանեցնում, որ ես վիրավորվեմ: Դա բառ է, որը թարգմանություն չունի»:

NEWS.a

Դիտվել է 1583 անգամ:
Print Friendly

Leave a Reply