Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին և Մարտին Չալֆին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 3, 2012 23:11

ախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթին (Մեծ Բրիտանիա) և Մարտին Չալֆին (ԱՄՆ), ովքեր պատրաստակամություն են հայտնել մեր երկիր այցի շրջանակներում ծանոթանալ Հայաստանի գիտակրթական ոլորտի խնդիրներին, իրենց փորձով կիսվել տեղի մասնագետների հետ, հանրային դասախոսություններ կարդալ և կլոր-սեղան քննարկումներ անցկացնել հատկապես երիտասարդ գիտնականների համար:

Նախագահը ողջունել է մեծանուն գիտնականներին և կարևորել այն առաքելությունը, որով նրանք ժամանել են Հայաստան:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են գիտությամբ զբաղվելու երիտասարդության ձգտումները խրախուսելու, կրթության, գիտության ոլորտներում նվաճումներին, աշխարհի առաջավոր փորձին նրանց հաղորդակից դարձնելու ուղղությամբ աշխատանքի կարևորությունը և հույս հայտնել, որ այդ առումով Հայաստանի երիտասարդության հետ Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների հանդիպումները հետաքրքիր ու օգտակար կլինեն:

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply